Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Հայտնի է դարձել Շոն Քոներիի մահվան պատճառը

Հայտնի է դարձել Շոն Քոներիի մահվան պատճառը
29.11.2020 | 20:34

Բրիտանացի դերասան Շոն Քոներիի մահվան պատճառը եղել է թոքաբորբով պայմանավորված շնչառական անբավարարությունը, տարիքը և առիթմիան՝ հայտնում է TMZ պորտալը՝ ներկայացնելով մահվան վկայականի տվյալները: Փաստաթղթի համաձայն՝ դերասանը մահացել է հոկտեմբերի 31-ին Բահամյան կղզիների իր տանը, 90 տարեկանում: Որդու խոսքով՝ հայրը «որոշ ժամանակ վատառողջ է եղել»:

Քոներին նկարհանվել է ավելի քան 70 ֆիլմում, սակայն նախևառաջ մեծ հռչակ է ձեռք բերել Ջեյմս Բոնդի դերակատարմամբ:

Դիտվել է՝ 4950

Մեկնաբանություններ